Գիտե՞ս, թե ինչպես ստեղծել ինքնատիպ բրենդներ ու մշակել դիզայն նյութեր մարքեթինգային արշավների համար։ Ուրեմն MAROG-ը հենց քեզ է փնտրում: Միացիր քաղաքի ամենաստեղծագործ թիմերից մեկին ու հարստացրու պորտֆոլիոդ նոր բրենդների ստեղծման, ինչպես նաև մարքեթինգի ու գովազդային արշավների ուժեղ աշխատանքներով:
MAROG-ում քո պարտականությունները ներառելու են
➝ Բրենդների կոնցեպտի, վիզուալ ինքնության և դիզայն պարագաների ստեղծում
➝ Թվային և արտաքին գովազդային պաստառների, բրոշյուրների, ինչպես նաև այլ մարքեթինգային նյութերի մշակում
➝ Ոլորտի լավագույն կիրառությունների իմացություն
➝ Ստեղծագործական և տեխնիկական աջակցություն թիմի անդամներին
➝ Համագործակցային աշխատանք մարքեթինգային հաղորդակցության, թվային մարքեթինգի և ղեկավարման բաժինների հետ մշակված ռազմավարությունների իրականացումն ապահովելու համար
Պահանջներ
➝ Մասնագիտական որակավորում գրաֆիկ դիզայնի, վիզուալ արվեստի կամ հարակից ոլորտներում
➝ 3 և ավելի տարվա աշխատանքային փորձ որպես գրաֆիկ դիզայներ` առնվազն միջին որակավորման (mid-level)
➝ Իրականացրած դիզայն նախագծերի պորտֆոլիո
➝ Հետազոտելու հմտություններ և հետաքրքրասիրություն
➝ Adobe Photoshop, Illustrator և InDesign ծրագրերի գերազանց իմացություն (After Effects ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
➝ Մի քանի նախագծերի կամ առաջադրանքների շուրջ զուգահեռ աշխատելու և վերջնաժամկետներ պահպանելու կարողություն
➝ Թիմում, ինչպես նաև անհատական աշխատելու կարողություն ու պատասխանատվություն
➝ Մարքեթինգի և հաղորդակցությունների կոնցեպտների իմացություն
Հետաքրքրե՞ց: Ուղարկիր CV-դ ու պորտֆոլիոդ [email protected] հասցեին՝ թեմայի հատվածում նշելով «Graphic Designer»: Վերջնաժամկետը՝ մարտի 31, 2024: