ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ ՆՈՐ ԱՐՇԱՎ
  • Գովազդային հոլովակ

    Գովազդային հոլովակի միջոցով նպատակ է եղել սպառողի ուշադրությունը հրավիրել մսամթերքի արտադրության ոլորտում ամենակարևոր երեք բաղկացուցիչների վրա` բարձրորակ հումք, իրական ժամկետներ, հերմետիկ փաթեթավորում և, իհարկե, մատնանշել, որ «Բեկոն Պրոդուկտ» ընկերության համար դրանք առաջնային են: Հոլովակի ոչ ստանդարտ մոտեցման շնորհիվ հնարավոր եղավ գրավել սպառողի ուշադրությունը և նպաստել բրենդի ճանաչելության մեծացմանը:

  • Բիլբորդեր

    Բեկոն Պրոդուկտ ընկերության գովազդային արշավը մեկնարկեց տարբեր փողոցներում և մայրուղիներում տեղադրված գովազդային վահանակներով, որոնցում շեշտվում էին ընկերության նոր կարգախոսը՝ «Մենք պատրաստում ենք մսամթերք», և մսամթերքում օգտագործվող բարձրորակ հումքը, պահպանման իրական ժամկետներն ու հերմետիկ փաթեթավորումը:


loading loading