եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ
  • Սպորտային միջոցառումների բումը

    Մարդիկ ծրագրի ամբողջ ընթացքում ակտիվորեն մասնակցում էին միջոցառումներին, ինչպես նաև տարածում սոց. ցանցերում #beActiveliveHealthy հաշթագով: Workout Fest, վոլեյբոլի լողափնյա մրցումներ, հեծանվային դասընթացներ, բացօթյա ֆիթնես, բասկետբոլի ուսանողական մրցումներ՝ բոլոր այս միջոցառումները մեծ տարածում գտան և լավ հիմք ծառայեցին, որպեսզի մարդիկ իսկապես սկսեն վարել առողջ ապրելակերպ: 


  • Սպորտային փառատոն

    Սպորտային փառատոնը մեկնարկեցինք Հեծանվային մարաթոնով, որի մասնակիցների թիվը հասավ 500-ի՝ ներգրավելով նաև շոու բիզնեսի ներկայացուցիչների: Արդեն փառատոնի ժամանակ ապշեցնող ցուցադրական ելույթներ ունեցան հեծանվային BMX շոուի ռուս մարզիկները, պարկուրի և վորքաութի հայ ատլետները, եղան սպորտային մրցումներ: «Lelocity» ռոք բենդն իր կենդանի համերգով, ինչպես նաև DJ Guevo-ն և DJ Leo-ն ապահովեցին Սպորտային փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը:

     


  • եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ

    Ծրագիրը մեծ հաջողություն ունեցավ՝ ներգրավելով մեդիա դաշտը, հայտնի մարդկանց ու բազմաթիվ քաղաքացիների: Ավելի քան 1.600.000 մարդ գոնե մեկ անգամ լսեց ծրագրի մասին հեռուստատեսության, ինտերնետի և այլ հարթակների միջոցով: Գալիք տարիներին ծրագիրը կշարունակվի՝ խոստանալով ավելին…

     

loading loading