ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՐՇԱՎԸ 2014
  • Իմ ֆինանսների արշավը 2014

    2014թ. ամբողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում մեր կողմից բրենդավորված հատուկ բեռնատարը շրջեց Հայաստանի մարզերով և մայրաքաղաքով, որտեղ և անցկացվեցին ֆինանսական էքսպո-ցուցահանդեսներ: Էքսպոներին մասնակցեցին 15-ից ավելի ֆինանսական կազմակերպություններ: Իմ ֆինանսների ամիսը եզրափակվեց նոյեմբերի 1-ին՝ միաժամանակ Հյուսիսային պողոտայում նշելով Խնայողությունների միջազգային օրը:


  • ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՐՇԱՎԸ

    Իմ ֆինանսների արշավի ընթացքում ՀՀ մարզերի ու Երևանի բնակիչները ինտերակտիվ և հետաքրքիր կերպով տեղեկացան վարկերի ձեռքբերման, ավանդների ներդրման առավելությունների մասին, ծանոթացան բանկերի և ֆինանսական կազմակերպությունների առաջարկներին, թողեցին իրենց նվիրական ցանկությունները Երազանքների ծառին և մասնակցեցին դրամական մրցանակների խաղարկությանը:

loading loading