ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2013
  • ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

    Հայաստանում Խնայողությունների միջազգային օրվա համար մշակեցինք Հայկի կերպարը, որը հանդիսացավ հաղորդակցական արշավի առանցքային էլեմենտը: Հայկը 25 տարեկան է, պատասխանատու աշխատակից ՏՏ ոլորտում, նա գիտի` ինչպես շահավետ խնայել իր դրամական միջոցները, տեղյակ է բանկերի առաջարկներին և լավ խորհրդատու է իր շրջապատի համար: Նա իր հաջողված օրինակով բոլորին խորհուրդ է տալիս սկսել խնայել բանկում:


  • ԱՆԻՄԱՑԻՈՆ ՀՈԼՈՎԱԿ

    Որպեսզի ցույց տանք գումարային խնայողությունները բանկում, այլ ոչ թե տանը պահելու առավելությունները, մենք պատրաստեցինք Հայաստանում Խնայողությունների միջազգային օրվան նվիրված հատուկ անիմացիոն հոլովակ: Այս հոլովակի շնորհիվ համոզվում ես, որ բանկում խնայած գումարն ապահով է և օրեցօր ավելանում է:

  • ՆԿԱՐՆԵՐ

    Խնայողությունների միջազգային օրը Հյուսիսային պողոտան մարդաշատ էր: Մեծից փոքր խմբվում էին տաղավարների մոտ և հարցուփորձ անում միջոցառման մասին, ստանում խորհրդանշական հուշանվերներ և թողնում իրենց ցանկությունները Երազանքների ծառին:


  • ՏԵՍԱՆՅՈՒԹ

    2013թ. հոկտեմբերի 31-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպեցինք հատուկ միջոցառում, որի շրջանակներում մի շարք տեղական բանկեր հնարավորություն ունեին ներկայացնել բանկում ավանդ դնելու առավելությունները: Տեղեկատվական և ժամանցային տաղավարներից մարդիկ կարող էին տեղեկատվություն ստանալ միջոցառման մասին և ներգրավվել տարբեր զվարճանքներում:

loading loading