ՅԵԼԼ ԷՔՍՏՐԻՄ ՊԱՐԿ ԲՐԵՆԴԻՆԳ
ՅԵԼԼ ԷՔՍՏՐԻՄ ՊԱՐԿ ԲՐԵՆԴԻՆԳ

Ի՞նչն է միավորում էքստրիմի սիրահարներին և էքստրիմից սարսափողներին: Դե իհարկե՝ ճիչը. ոմանք բղավում են ադրենալինի պոռթկումից, ոմանք՝ վախից, ոմանք էլ՝ երկուսի միախառնումից: Անվանումն ընտրելիս մեզ համար առաջնային էր անվան միջոցով փոխանցել այդ միախառնված զգացումները և ստեղծել էմոցիոնալ կամուրջ այցելուների և այգու միջև: Այսպիսով, այս հարցի պատասխանը և զիփլայնով թռիչքը ոգեշնչեցին մեզ անվանել այս այգին «Yell Extreme Park»: Ինչ վերաբերում է բրենդի վիզուալիզացիային, ինչպես տեսնում եք, ճչացող բերանի ձևով պատկերված տարբերանշանը շատ համահունչ է անվանը: ­


ՅԵԼԼ ԷՔՍՏՐԻՄ ՊԱՐԿ ԲՐԵՆԴԻՆԳ

Կորպորատիվ ինքնությունը ներառում է 3 հիմնական կերպար` երիտասարդ տղաներ, ովքեր այգու երևակայական այցելուներն են: Առաջինը թռչում է զիփլայնով, երկրորդը՝ հեծանիվ է քշում, իսկ երրորդը՝ պարապլան: Չնայած, որ իլյուստրացիոն կերպարները վախեցած են թվում և բղավում են, նրանք հիանալի ժամանակ են անցկացնում: Այս կերպարները բրենդի անբաժան մասն են կազմում և արտահայտում են այն էմոցիաները, որ կունենան մարդիկ՝ այցելելով Yell Extreme Park:


ՅԵԼԼ ԷՔՍՏՐԻՄ ՊԱՐԿ ԲՐԵՆԴԻՆԳ
ՅԵԼԼ ԷՔՍՏՐԻՄ ՊԱՐԿ ԲՐԵՆԴԻՆԳ
ՅԵԼԼ ԷՔՍՏՐԻՄ ՊԱՐԿ ԲՐԵՆԴԻՆԳ

Վառ գույներն ու զվարճալի տարբերանշանն առաջացնում են ջերմ, միևնույն ժամանակ խենթ էմոցիաներ և այս վայրը այցելելու ցանկություն: Կորպորատիվ ինքնության համար ընտրել ենք 4 հիմնական վառ գույն, որոնք արտահայտված են բնության մեջ: Ստեղծել ենք տարբեր առաջնորդող և արգելող նշաններ, ինչպես նաև այգու քարտեզը, որոնք տեղակայված են հենց այգու տարածքում: Այգու քարտեզում կամ «Արջի հետքերի քարտեզում» նշված են էքստրեմալ ակտիվությունների վայրերը: 


ՅԵԼԼ ԷՔՍՏՐԻՄ ՊԱՐԿ ԲՐԵՆԴԻՆԳ
ՅԵԼԼ ԷՔՍՏՐԻՄ ՊԱՐԿ ԲՐԵՆԴԻՆԳ
ՅԵԼԼ ԷՔՍՏՐԻՄ ՊԱՐԿ ԲՐԵՆԴԻՆԳ
ՅԵԼԼ ԷՔՍՏՐԻՄ ՊԱՐԿ ԲՐԵՆԴԻՆԳ
loading loading